41625 դիտում
14:38 01-10-2021
Եղեգնաձորի ոստիկանները տաք հետքերով բռնել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մետաղյա գանձանակը գողացողին, ով փորձում էր կոտրելու միջոցով բացել այն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արաբո Խ-ն նույն օրը, օգտվելով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու դռան՝ բաց լինելու հանգամանքից, ներս է մտել և այնտեղից գողացել հանգանակությունների համար նախատեսված մետաղյա գանձանակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբո Խ-ն այն դուրս է հանել եկեղեցուց և փորձել է կոտրելու միջոցով բացել այն, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդոյւնքում նա չի կարողացել իր չար գործը ավարտին հասցնել։
Նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա գանձանակը, որով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ հետո բաց է թողնվել։
Ոստիկանները գանձանակը վերադարձրել են եկեղեցուն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: