211652_close_icon
views-count26700 դիտում article-date 19:13 13-03-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Օհանավան գյուղի «Հովհանավանք» եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը կոտրել և այնտեղից հափշտակել են մոմավաճառքից առաջացած գումարն ու եկեղեցու գանձանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի «Հովհանավանք» եկեղեցուց գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ասոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանը: Պարզվել է, որ մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը մտել ներս և մոմավաճառի սեղանի դարակից գողացել այնտեղ եղած ողջ գումարն ու եկեղեցու գանձանակը: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր