211652_close_icon
views-count25893 դիտում article-date 17:14 26-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանայի ահազանգով փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի մետաղյա ճոպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ֆանարջյան 2 հասցեում գործող «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանա Տեր Շմավոնից, որ «Սուրբ Հակոբ» եկեղեցու գմբեթի զանգի պարանը պոկվել է և կա վտանգ, որ հնարավոր է այն ընկնի, և այն ամրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Կարապետյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ անհրաժեշտ է ավտոսանդուղք, ինչից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին, որտեղից ժամանել է ավտոսանդուղքը, և փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի երկաթյա ճոպանը: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր