2433 դիտում
10:09 01-10-2021
Ի՞նչ են սովորում ԵՊՀ-ում․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը․
«Ժամանակին, պատասխանելով Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին, ճանաչված ուկրաինացի փիլիսոփա, ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը հայտարարեց, որ «նա (Յանուկովիչը) պրոֆեսոր բառը գրում է երկու Ֆ-ով»: Այսքանը: Ոչ մի բառ չհնչեց վերջինիս հասարակական, քաղաքական գործունեության, ծրագրերի կամ կատարված աշխատանքի մասին: Ի դեպ, հարկ եմ համարում հիշեցնել, որ Յանուկովիչը, բացի Ուկրաինայի նախագահ լինելուց, զբաղեցնում էր Դոնեցկի պետական համալսարանի ինովացիոն մենեջմենթի ամբիոնի վարիչի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում էր Օդեսայի ազգային իրավագիտական ակադեմիայի և Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր: Այսինքն, գիտնական էր համարվում:
Ակամա ընդօրինակելով և զարգացնելով Միրոսլավ Պոպովիչի դիրքորոշումը, ես, անգամ խիստ անհրաժեշտության դեպքում, ավտոմեքենաս չեմ վերանորոգում аФтоЕлектрик-ի և хАдАвик-ի մոտ, շատ սիրելով հանդերձ, չեմ գնում крИветка-ներ, հարազատներիս հորդորում եմ հեռու մնալ кАлготки-ներից: Այսօրինակ շարքը կարելի է շարունակել: Նախ, ամոթ է, որ Հայաստանում օտարալեզու ցուցանակներ կան: Կրկնակի ամոթ է, որ օտարալեզու բառերը տառասխալներով են ներկայացվում:
Խնդիրը շատ խորն է և արմատավորված: Այն ընդգրկում է բոլոր ոլորտները: Օրինակ՝ արդյո՞ք կարելի է պատգամավոր ընտրել թերզարգացածին: Կամ՝ արդյո՞ք ճիշտ է երեխային ուղարկել մի դպրոց, որի տնօրենը համասեռամոլ է: Ի՞նչ օգուտ կտա ընտրողին թերզագացած պատգամավորը կամ ի՞նչ կսովորի համասեռամոլ տնօրենից դպրոցականը:
ԵՊՀ-ում ռեկտորի ժ.պ. է նշանակվել մի անձ, որը գիտությունների դոկտոր է, սակայն, որի դոկտորական ատենախոսությունը, գրագողության իմաստով, ողջամիտ կասկածներ է առաջացնում: Ընդ որում, կասկածներն աստիճանաբար ավելանում են, քանզի պետական համակարգը խոչընդոտում է դրանց փարատելուն ուղղված ցանկացած դրսևորմանը: Օրինակ՝ անձամբ, հիմնավորված դիմում եմ ներկայացրել ԲՈԿ-ին (Բարձրագույն որակավորման կոմիտե), խնդրել եմ վարույթ հարուցել, պարզելու համար ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տարրերի առկայությունը: ԲՈԿ-ը վարույթ չի հարուցում: Դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տարրերի առկայության ողջամիտ կասկածներն ավելանում են:
Հաջորդ օրինակը: Datalex.am տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հովհաննիսյան Հովհաննեսը դատվում է կնոջ հետ` ալիմենտի համար:
Ըստ մամուլի հրապարակումների, ԵՊՀ պրոռեկտոր Իսրայելյան Արթուրը ԵՊՀ-ից ուշ գիշերով նոութբուք տանելու անհաջող փորձ էր իրականացրել: Արդյո՞ք ճիշտ էին այդ տեղեկությունները: Ի վերջո, դա ոչ միայն Իսրայելյան Արթուրի պատվի հարցն է: Սա Մայր բուհի պատվի և արժանապատվության խնդիր է: Համենայնդեպս, տեղությունները որևէ արձագանք չստացան, չհերքվեցին: Իսկ չհերքված տեղեկությունները փաստի կարգավիճակ են ստանում:
Նույն Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ մյուս պրոռեկտորի ամուսինը ՀՀ-ում գործող բանկերից առանձնապես խոշոր վարկ է ստացել, այն չի վերադարձրել, դիմել է դատարան և սնանկ ճանաչվել (ԵԱՆԴ/0065/04/17): Մինչ դատարանի վճիռն էլ ամուսնալուծվել է: Համացանցից և այլ աղբյուրներից ողջամիտ կասկածանքներ են ի հայտ գալիս առ այն, որ ամուսնալությունը կեղծ է, ֆիկտիվ է: Կասկած կա, որ այն նպատակ է ունեցել ապահովվել սնանկության իրավական հիմքը:
Վերադառնալով ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչի տեսությանը, аФтоЕлектрик-ներին, хАдАвик-ներին, крИветка-ներին և кАлготки-ներին, ցանկանում եմ հարցնել՝ արդյո՞ք դուք ձեր երեխաներին կուղարկեք մի ուսումնական հաստատություն, որտեղ գրագողություն են իրականացնում, հրաժարվում են հարազատ երեխաներին ալիմենտ տալ, գիշերով փորձում են նոութբուք տանել, շահախարդախ են: Ի՞նչ պետք է այնտեղ սովորեն ձեր ուսանողները: Կսովորեն այն, ինչ կտեսնեն՝ գրագողություն, շահախարդախություն, գողություն, անբարոյականություն:
Վերջում կցանկանայի նշել, որ Միրոսլավ Պոպովիչը հանգիստ և ապահով ապրելու բոլոր հնարավորություններն ուներ: Սակայն նա ընդվզեց գործող նախագահի դեմ, քանզի վերջինս պրոֆեսոր բառը երկու Ֆ-ով էր գրում: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կաներ Պոպովիչը, եթե ապրեր մեր օրերի Հայաստանում և տեսներ ԵՊՀ-ն»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3283 դիտում
14:09 24-02-2023
ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան
4732 դիտում
09:46 24-03-2021
Արդյո՞ք ԵՊՀ-ի Ժ/Պ-ն անգիտակից է․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
2023 դիտում
09:04 30-04-2021
ԵՊՀ-ն կազմաքանդման եզրին է․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը