2023 դիտում
09:04 30-04-2021
ԵՊՀ-ն կազմաքանդման եզրին է․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը․
«ԵՊՀ-ն սկսեցին քանդել այն օրը, երբ իշխանափոխության առաջնորդներ Հարությունյան Արայիկի, Միրզոյան Արարատի և Սանասարյան Դավիթի անմիջական ուղղորդմամբ, վերջիններիս հետ փոխկապակցված երիտասարդները պառկեցին ԵՊՀ վերջին ռեկտոր Սիմոնյան Արամի առանձնասենյակի դռան մոտ և արգելափակեցին համալսարանի աշխատանքը: Այսօրինակ միջոցառումներ էլի եղան: Նվագապետները նույնն էին: Սիմոնյան Արամն ու ԵՊՀ-ն անդրդվելի էին: Խնդիրն այն էր, որ, ցանկացած դեպքում, ավելի հեշտ է դիմակայել արտաքին՝ տվյալ դեպքում համալսարանի հետ կապ չունեցող հակառակորդին: Վերջինս, ի տարբերություն «ներսի մարդու», շատ ավելի քիչ գիտի և, ըստ այդմ, շատ ավելի խոցելի է: Ինչևէ: ԵՊՀ-ի քանդման առաջին փուլում իշխանությունը պարտվեց:
Համալսարանի քանդման երկրորդ փուլն իշխանությունները սկսեցին միայն «ներսի մարդ»՝ ռեզիդենտ (լրտեսապետ) ունենալուց հետո: Այդ պաշտոնը ստանձնեց այն ժամանակ պրոռեկտոր Գևորգյան Գեղամը: ԵՊՀ-ն այլևս անդրդվելի չէր, իսկ Սիմոնյան Արամը չդիմացավ ճնշմանը և հրաժարականի դիմում ներկայացրեց: Ռեզիդենտն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ.: Սկսվեց համալսարանի համապարփակ քանդման գործընթացը:
Գևորգյան Գեղամի և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Մուրադյան Գևորգի մասին շատ եմ գրել: ԵՊՀ-ի ճգնաժամի մեջ վերջիններիս դերը դժվար է թերագնահատել: Սակայն, խնդիրն այն է, որ նրանք միայնակ չէին կարող համալսարանն այսօրվա վիճակին հասցնել: Նրանց օգնականներ էին պետք: Ընդ որում՝ մարդկության բարոյապես խոցելի խմբերին պատկանող օգնականներ:
Որոշ տվյալներով, ԵՊՀ պրոռեկտոր Ասրիյան Էլինան Գևորգյան Գեղամի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Հանրամատչելի աղբյուրներից (սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0065/04/17) պարզում ենք, որ Ասրիյան Էլինայի ամուսինը միայն ՀՀ տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է խոշոր չափի վարկ՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ, այն չի վերադարձրել, դիմել է սնանկության դատարան և դատարանի վճռով սնանկ ճանաչվել: Իսկ մինչև սնանկ ճանաչվելն ամուսիններն ամուսնալուծվել են: Դե, որ դատարանը փոխկապակցվածություն չհայտնաբերի, և սնանկությունը կայանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ սնանկության գործընթացի դատաքննության ժամանակահատվածում ամուսնալուծված ամուսիններն ամենայն հավանականությամբ հայաստանյան բանկերից և վարկային կազմակերպություններից ստացած գումարներն էին վայելում աշխարհի տարբեր վայրերում և իրենց երջանիկ պատկերներով նկարներ տեղադրում սոցիալական ցանցերում: Մի խոսքով, Ասրիյան Էլինան ԵՊՀ պրոռեկտոր է: Չգիտեմ, թե կհաջողվի՞ արդյոք վերջինիս սնանկացնել ԵՊՀ-ն, սակայն վստահ եմ, որ համալսարանի այժմյան ճգնաժամի համար պատասխանատու է նաև ինքը:
Ինչպես արդեն ասացի, Գևորգյան Գեղամն իշխանությունների կողմից ԵՊՀ-ում ռեզիդենտ էր նշանակվել Սիմոնյան Արամի օրոք: Սակայն, երբ նա ընտրվեց ռեկտորի ժ.պ., անիմաստ եղավ ռեզիդենտի պաշտոնում վերջինիս հետագա պաշտոնավարումը: Իշխանություններին անհրաժեշտ էր նոր ռեզիդենտ: Եվ պրոռեկտորի պաշտոնում նշանակվեց հայտնի իշխանափոխական Հարությունյան Արայիկի մտերիմ Իսրայելյան Արթուրը: Բացի Հարությունյան Արայիկի ընկերը լինելուց՝ Իսրայելյան Արթուրը նշանակալի այլ ձեռքբերումներ գրեթե չունի: Խոսելով վերջինիս մասին՝ կարելի է մտաբերել միայն, որ նա, չիմանալով չինարեն, ԵՊՀ-ում համակարգում է Չինարենի կենտրոնը և ուշ գիշերով ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ է իրականացրել: Այլ ձեռքբերում Իսրայելյան Արթուրը չունի: Մեծ հաշվով, նրա այդօրինակ նկարագիրը տրամաբանված է, քանզի ռեզիդենտի առաքելությունն անմիջական ղեկավարին տեղեկություններ հասցնելն է: Տվյալ դեպքում, դրանք կարող էին լինել ԵՊՀ-ի կազմաքանդման ծրագրի կետերի իրականացման վերաբերյալ ամփոփ հաշվետու տեղեկությունները: Կարծում եմ, որ ռեզիդենտ Իսրայելյանը պատվով է կատարել ստանձնած պարտավորությունները:
Դեռ վաղուց մարդկության խարդախ հատվածին անհրաժեշտ էր լինում մեկը, ով հարկ եղած ժամանակ պետք է պատասխան տար ղեկավարության խարդախությունների համար: Օրինակ՝ այդպիսին էր «Ոսկե հորթ»-ի հերոսներից Ֆունտը, որի առաքելությունն էր պատասխան տալ այլոց խարդախությունների համար: Հիշո՞ւմ եք, որ Ֆունտը «նստել էր» բոլոր ղեկավարների օրոք: ԵՊՀ-ի պրոռեկտոր Բարխուդարյան Ռաֆայելի վերաբերյալ կարելի է միայն ասել, որ նա համալսարանի Ֆունտն է: Դրա մասին է վկայում այն, որ Գևորգյան Գեղամի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինում է հենց Բարխուդարյանը: Ես ամենևին չեմ պնդում, որ վերջինս անպայման պետք է «նստի»: Ֆունտն էլ երբեմն չէր «նստում»: Ես ուղղակի արտաբերում եմ Բարխուդարյան Ռաֆայելի՝ ԵՊՀ-ում հայտնվելու իմ վարկածը:
Անշուշտ, ռեկտորի ժ.պ.-ով և պրոռեկտորներով չի սահմանափակվում ԵՊՀ-ի կազմաքանդման գործողության մասնակիցների ցանկը: Սա միայն առաջին՝ հարվածային էշելոնն է, որի անխափան գործունեության համար անհրաժեշտ է, օրինակ, իրավական ապահովում: Սակայն այդ և մնացած այլ հարցերով զբաղվում են միջին և ցածր էշելոնները:
Ցավով պետք է նշեմ, որ նկարագրածս անձանց գործուն մասնակցության արդյունքում ԵՊՀ-ն չունի կառավարման և ոչ մի մարմին: Չկա հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհրդի լեգիտիմությունը կասկածի տակ է, չկա ռեկտոր, ռեկտորի ժ.պ.-ի լիազորությունները դադարեցվել են դատարանի վճռով, և վերջինիս պաշտոնավարումը պայմանավորված է դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի առկայությամբ: Ի դեպ, վերջերս Գևորգյան Գեղամն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց: Սակայն պայման դրեց, որ կհեռանա միայն մայիսի 17-ին: Ինչո՞ւ: Չգիտեմ: Երևի անավարտ գործեր ունի: Իսկ իմ գործն է ներկայացնել Մայր բուհի այն պաշտոնյաներին, որոնց օրոք բուհը կազմաքանդման եզրին կանգնեց: Սա կարևոր է ապագայի համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4729 դիտում
09:46 24-03-2021
Արդյո՞ք ԵՊՀ-ի Ժ/Պ-ն անգիտակից է․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
5032 դիտում
10:29 28-05-2021
Տեսնես՝ ճի՞շտ է․ լրացավ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի պաշտանավարման 2 տարին․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
2430 դիտում
10:09 01-10-2021
Ի՞նչ են սովորում ԵՊՀ-ում․ Կարեն Հեքիմյան․ «Հրապարակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը