1560 դիտում
09:28 01-10-2021
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում կանցկացնեն ռազմավարական բանակցությունների 2-րդ փուլը․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կանցկացնեն ռազմավարական բանակցությունների 2-րդ փուլը, որի ընթացքում կփորձեն հարթել բազմաթիվ տարաձայնություններ, այդ թվում ՝ միջուկային զենքի և կիբերտարածության վերաբերյալ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պետքարտուղարությունը հայտնում է, որ Ջո Բայդենի վարչակազմի թիվ երկու դիվանագետը ըստ աստիճանակարգի՝ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը Ռուսաստանի հետ ժնևյան բանակցություններում:
Միջգերատեսչական պատվիրակությունների բանակցություններին նախորդել էր հուլիսին կայացած առաջին հանդիպումը, որի ընթացքում էական առաջընթաց չէր գրանցվել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հունիսյան գագաթնաժողովում պայմանավորվել էին վերսկսել բանակցությունները:
Պետքարտուղարությունը հայտարարել է, որ կողմերը մտադիր են մանրամասնորեն և ակտիվ քննարկում ունենալ, որը միտված է հիմք ստեղծելու սպառազինությունների վերահսկման և ռիսկերի նվազեցման հետագա միջոցառումների համար:
Գրառումը այլ մանրամասներ չի փոխանցել, սակայն նշվում է, որ Շերմանը Ժնևից կմեկնի Բեռն, այնուհետև Ուզբեկստան և կավարտի իր ուղևորությունը Հնդկաստան և Պակիստան կատարելիք այցերով:
Հուլիսին կայացած բանակցությունների առաջին փուլից հետո ԱՄՆ -ն հայտարարեց, որ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի գլխավորությամբ Ռուսաստանի պատվիրակության հետ բանակցությունները «բովանդակային և պրոֆեսիոնալ էին», սակայն չեն հանգեցրել էական արդյունքների, բացառությամբ նոր հանդիպման մասին համաձայնությանը:
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, ով ներգրավված էր բանակցություններում, ասաց, որ ԱՄՆ-ն գոհ է մտքերի սկզբնական փոխանակումից և հույս ունի, որ դա կդառնա «կայուն և արդյունավետ երկխոսության» սկիզբ սպառազինությունների վերահսկման և այլ ռազմավարական հարցերի շուրջ:
Նա հայտնել է, որ բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում միջուկային զենքի վերահսկման ավանդական հարցերով, այլ անդրադառնում է տիեզերքի և արհեստական բանականության, ինչպես նաև կիբերտարածության օգտագործման հարցերին՝ չնայած վերջին դեպքում քննարկումը կենտրոնանում էր ռազմավարական խնդիրների և միջուկային զենքի, այլ ոչ թե հակերային ակտիվության վրա:
Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը, ինչպես և սպասվում էր, անհանգստություն հայտնեց ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, և ամերիկյան կողմը պատասխանեց Վաշինգտոնի սովորական փաստարկով, որ այդ համակարգերն ուղղված են ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանից և Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքների դեմ:

Նմանատիպ նյութեր
1158 դիտում
17:05 10-02-2014
Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցերով բանակցությունների 2֊րդ փուլը
1411 դիտում
23:18 07-06-2014
Իրանը և ԱՄՆ-ը առանձին հանդիպում կանցկացնեն Ժնևում
2278 դիտում
10:23 21-06-2019
Ֆրենք Փալոնը ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան «Ռազմավարական գործընկերությունը» ողջունող բանաձև․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am