211652_close_icon

Երևանում հրշեջ-փրկարարները օգնության են հասել 2.5-ամյա տղային, ում մատն արգելափակվել էր պլաստմասսե խցանում

views-count8377 դիտում article-date 20:55 01-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի վարչական շրջաններից մեկի սեփական տանը 2.5 տարեկան երեխայի մատն արգելափակվել է պլաստմասսե խցանում և այտուցվել ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարներին հաջողվել է տղա երեխայի մատն անվնաս դուրս բերել պլաստմասսե խցանից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր