211652_close_icon
views-count1366 դիտում article-date 23:18 07-06-2014

Իրանը և ԱՄՆ-ը առանձին հանդիպում կանցկացնեն Ժնևում

Հունիսի 9-ին Ժնևում «Վեցյակի» հետ հանդիպումից առաջ իրանական միջուկային ծրագրի հարցով կհանդիպեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները: Իրանական լրատվամիջոցները փոխանցում են նաև, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո Իրանը նմանատիպ քննարկում կանցկացնի նաև Ռուսաստանի հետ Հռոմում: Հիշեցնենք, որ մայիսին Իրանի և «Վեցյակի» միջև կայացած բանակցությունները կրկին անարդյունք ավարտվեցին: Կողմեը միմյանց մեղադրեցին ոչ իրատեսական պահանջներ ներկայացնելու մեջ: Վացյակի երկրները ցանկանում են, որպեսզի Իրանը միջուկային զնեք ստեղծելու հնարավորություն չունենա, իսկ Իրանը պնդում է, որ իրավունք ունի խաղաղ նպատակներով ուրան հարստացնել:

Նմանատիպ նյութեր