211652_close_icon

ԱՄՆ-ն և Չինաստանը մաքսատուրքերի թեմայով բանակցություններ կանցկացնեն Ժնևում

views-count1675 դիտում article-date 21:53 07-05-2025
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը շաբաթվա վերջին Շվեյցարիայում բանակցություններ կվարեն Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Նշվում է, որ այս բանակցությունները կարող են դառնալ համաշխարհային տնտեսությունը խաթարող առևտրային պատերազմի լուծման առաջին քայլը։ Նախատեսվում է, որ Շվեյցարիայում, որը հայտնի է իր չեզոք դիրքորոշմամբ, բանակցային խմբերը կքննարկեն մաքսատուրքերի նվազեցման հարցը։

«Ես զգում եմ, որ սա ուղղված կլինի լարվածության թուլացմանը։ Մենք պետք է թուլացնենք լարվածությունը, նախքան առաջ շարժվելը», ֊ Fox News-ին հայտնել է Բեսենթը։

Սա չինացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը կլինի ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի և Չինաստանի վարչապետ Լի Ցյանի միջև Պեկինում մարտին կայացած հանդիպումից ի վեր։

Նմանատիպ նյութեր