211652_close_icon
views-count1943 դիտում article-date 21:41 30-09-2021

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու և Արմավիրի մարզերի դատարաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ:

Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր:

Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:

Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:

Մարզային հանդիպումները շարունակական են լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր