2639 դիտում
10:13 30-09-2021
Պետական պաշտոնյաների կյանքը մեկ քայլով էլ կբարելավվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ անելու հարցն է: Հարցի զեկուցողն աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն է:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը ցանկանում է ևս մեկ քայլով բարելավել պետական պաշտոնյաների կյանքը: Ըստ նախագծի՝ պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք սոցփաթեթների գումարներով կարողանում էին առողջապահական ծախսերը հոգալ կամ հանգիստը կազմակերպել, այժմ նաև այդ գումարները սպորտային-առողջապահական համալիրների մատուցած ծառայություններին ու ուսանողական վարձերը վճարելուն կուղղեն:
Ստացվում է՝ հետպատերազմական իրավիճակում գտնվող երկրում, որտեղ օր օրի ավելանում են սոցիալական ու տնտեսական խնդիրները, հաշմանադամություն ու բուժման կարիք ունեցող անձինք հաճախ դրսում բուժում ստանալու կարիք ունեն, պաշտոնյաներն ընդլայնում են իրենց «կոմֆորտ զոնան», որպեսզի սոցփաթեթների հաշվին կարողանան թե՛ մարզասրահ այցելել, թե՛ իրենց կամ երեխաների ուսման վճարները փոխհատուցել:
Զարմանալի է՝ հանձնաժողովի նախագահ, կոռուպցիայի դեմ մշտապես պայքարող Հերիքնազ Տիգրանյանն ինչու ու ինչ պատճառաբանությամբ է նախագիծը հրատապ համարել ու արտահերթ նիստով որոշել անցկացնել այն: Ի դեպ, առաջարկ կա պարտադիր ՊՇՌ թեստերի գումարն էլ փոխանցել սոցփաթեթների հաշվին, սակայն կառավարությունը դեռ այս մասով լռում է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4560 դիտում
20:00 07-05-2018
Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի. ֆինանսների նախարարություն
387 դիտում
12:52 29-08-2022
Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով. Րաֆֆի Հովհաննիսյան
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»