4575 դիտում
20:00 07-05-2018
Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի. ֆինանսների նախարարություն
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա-ձայնության արդյունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդրման աշխատանքներ:
ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործ¬ըն¬թաց¬ների ավտոմատացում:
Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:
Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.
1. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,
2. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,
3. սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),
4. կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),
5. ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,
6. արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:
ԿՖԿՏՀ-ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տար¬բեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:
Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նա¬խա¬ձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավ¬տո¬մա¬տացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գոր¬ծող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխա¬նա¬կ¬ման հնարավորություն ստեղծելու աշխատանքները:
[b]
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3178 դիտում
17:26 06-03-2017
Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը
2673 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
22452 դիտում
19:16 08-05-2018
Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
901 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար