211652_close_icon
views-count58014 դիտում article-date 19:33 29-09-2021

Ամբողջ Հայաստանը երգում է «Վերև». սիրո հավերժ երգիչը հավերժացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ամբողջ Հայաստանը երգում է «Վերև». երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան) գնաց վերև:

Կորոնավիրուսը ախտահարել էր երգչի թոքերի 80 տոկոսը: Մեկ շաբաթ բժիշկների հետ կռիվ տվեց համավարակի դեմ, բայց ճակատագիրն այլն բան էր նախատեսել ունկնդրին հազար ու մի որակյալ մեղեդիներ պարգևած Հայկոյի համար:

Իննուսականներին երգչի կարիերան սկսելով՝ Հայկոն ընտրեց ռոմանսն ու երբեք չդավաճանեց իր ոճին: Նրա ստեղծագործությունների ներքո հազարավոր երկրպագուներ սիրել են, սիրահարվել են, միավորվել են և ամուսնացել. Հայկոն կարողանում էր դիպչել իր հանդիսատեսի սրտի ամենախորը անկյուններին:

Հայկոն նաև իր յուրահատուկ ձեռագիրը թողեց ժամանակակից հայկական կինորատադրության ոլորտում: Նրանից հետո մնացին այնպիսի կինոերաժշտություններ, ինչպիսիք են «Սպանված աղավնի», «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Խաչագողի հիշատակարանը», «Հարսանիք թիկունքում» ֆիլմերի համար գրված մեղեդիները:

Հայկոն ընդամենը 44 տարեկան էր, ուներ մեկ որդի, որին ձգտում էր մեծացնել որպես գիտակից քաղաքացի, հայրենիքին ու իր սիրո հավերժ քաղաք Երևանին նվիրված մարդ:

«Ես  ուզում եմ քեզ սովորեցնել մարդկանց հետ շփվելու արվեստը կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել: Ես շտապում  եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը և  վստահ եմ, կհասցնեմ…»,- իր մենահամերգի բացման խոսքում, դիմելով որդուն, ասել էր սիրված երգիչը՝ Հայկոն:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր