Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ․․․ տաղանդավոր մարդ կորցրինք. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է արել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մասին.
«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․
Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրեցինք․․․»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Մուրադյանը՝ հրապարակելով Հայկոյի կատարումներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկոն մահացել է այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Միքայելյանի անվան վիաբուժության ինստիտուտում։ Նա օրեր առաջ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված ինստիտուտ՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններով։