«Կրասնոդարը» 9 հոգով հաղթեց «Սոչիին». Սպերցյանը գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի խաղում:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Սոչիին»: Տան տերերը գոլառատ խաղում հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, գոլի հեղինակ դարձավ խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց:
Ուշագրավ է, որ կրասնոդարցիները հանդիպման վերջին 15 րոպեն խաղում էին 9 հոգով, քանի որ կարմիր քարտերի պատճառով խաղադաշտից հեռացվել էին թիմի երկու ֆուտբոլիստ, բայց հյուրերը չկարողացան օգտվել դրանից:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 16 միավորով: Առաջատարը 23 միավորով «Զենիթն» է: