211652_close_icon

Սպերցյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

views-count541 դիտում article-date 19:42 24-08-2025
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Կրիլյա Սովետով»-ի հետ: «Կրասնոդար»-ին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 0:6 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հանդիպման 13-րդ րոպեին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածն ու դարձավ նաև արդյունավետ փոխանցումների հեղինակ խաղավարտին մոտ` 78-րդ ու 90-րդ րոպեներին:
«Կրիլյա Սովետով»-«Կրասնոդար»` 0:6:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը, որը ռուսական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է, գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ունի 15 միավոր:

Նմանատիպ նյութեր