211652_close_icon
views-count2239 դիտում article-date 23:58 23-09-2021

Ինչ էր գրում մամուլը 30 տարի առաջ. Ազգային գրադարանում տեղի ունեցավ զեկույց-ցուցադրություն Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է:

Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Եվ ահա այս տարի չնայած 2020 թվականին եղած  դժվարությունների,մասնավորապես համավարակ ու չարաբաստիկ պատերազմ ազգովի սեպտեմբերի 21-ին ազգովի նշելու ենք մեր հանրապետության անկախության 30-րդ տարելիցը:

Կապված սրա հետ շատ հետաքրքիր ցերեկույթ տեղի ունեցավ հայ մշակութասեր ու ընթերցասեր հասարակության վայրերից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում:Այստեղ սույն թվականի սեպտեմբերի 23-ին կազմակերպվեց Հայաստանի անկախության 30-րդ տարելիցին նվիրված մամուլի ցուցադրություն և զեկույց:

Խոսելով ցուցադրության մասին կարող ենք ասել,որ ցուցափեղկերում գրքեր և պարբերականներ են, որտեղ արտացոլված է նորանկախ երկրի անցած ճանապաարհը՝ ձեռքբերումներն ու դժվարությունները: Զեկույցով հանդես եկավ գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը։

Բացելով դասախոսությունը նա նշեց,որ այն բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում նա ներկայացնելու է անկախության անցած ուղու պատմական ակնարկն,իսկ երկրորդում՝ անկախության հռչակման տարիներին մամուլի ունեցած դերի և նշանակության մասին:Նա նաև անդրադարձ կատարեց 2014 թվականին Հայաստանի ազգային գրադարանում հրատարակվող Հոգևոր Հայրենիք թերթի մասին,որտեղ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը հրատարակել է անկախության հռչակման տարիների վերաբերյալ մի հետաքրքիր հոդված:

Օրվա բանախոսը շատ հակիրճ ներկայացրեց այդ ժամանակաշրջանի մամուլի անդրադարձի մասին՝ բոլորին պատմական էքսկուրս անցկացնելով դեպի անմոռանալի ժամանակներ Իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանի ազգային գրադարանի 1990-ական թվականների գործունեությանը։ Այս գեղեցիկ ցերեկույթ-դասախոսությանը մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ոգրադարանային ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

Բանախոսն ելույթն ավարտեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալական խոսքով:Վերջում տեղի ունեցավ օրվա բանախոսին ուղղված հարց ու պատասխան ու խորագրի շուրջ ակտիվ քննարկում: Այսպիսով՝ցուցադրությունը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր