211652_close_icon
views-count3874 դիտում article-date 23:06 23-09-2021

Ակնոցների արտադրությամբ զբաղվող հայկական «DANZ» ընկերությունը մասնակցել է Մոսկվայի միջազգային օպտիկական ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ակնոցների արտադրությամբ զբաղվող հայկական «DANZ» ընկերությունը սեպտեմբերի 14-16-ին մասնակցել է Մոսկվայի միջազգային օպտիկական ցուցահանդեսին (MIOF) և Հայաստան վերադարձել 13 նոր պայմանագրերով։ Հայաստանում արտադրվող «DANZ» ակնոցները հասանելի կլինեն ռուսական մի քանի քաղաքներում ևս։ 

Մինչ այդ հայկական ապրանքանիշն արդեն ներկայացված էր Մոսկվայում, իսկ այս տարվա փետրվարին մուտք էր գործել ԱՄՆ շուկա:  

«MIOF»-ը միջազգային ճանաչում ունեցող ցուցահանդեսային հարթակ է, որտեղ հանդիպում են բժշկական օպտիկայի և արևային ակնոցների համաշխարհային բրենդների մատակարարներն ու մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվողները։ Այստեղ հնարավորություն է ստեղծվում ծանոթանալու ոլորտի թրենդներին ու նորարարություններին, ստեղծել գործարար կապեր ու գտնել նոր գործընկերներ։

Ցուցահանդեսի հիմնական ուղղություններն են՝ ակնոցների (շրջանակների) նորաձևությունը, օպտիկական լինզաները, դիագնոստիկ սարքավորումները, բժշկական օպտիկայի խնամքի միջոցները, մասնագիտացված օպտիկական հրատարակությունները և այլն։ 

Որպես արտահանող` ընկերությունը նկատելի հաջողություններ է արձանագրել․ վերջին մեկ տարում նախորդ տարվա համեմատ՝ արտահանման ծավալները կրկնապատկվել են։ 
30-ից ավելի աշխատատեղ ունեցող «DANZ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում:
 
Հանրային կապերի բաժին
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր