211652_close_icon
views-count2423 դիտում article-date 09:02 29-07-2015

Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերությունը սնանկացման գործընթացում է. «Ժողովուրդ»

Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում, գրում է «Ժողովուրդ» թերթը: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է: «Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով և ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի տոկոսադրույթները սկսել են կտրուկ բարձրանալ: «Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում,մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու այդքան տոկոս բարձրացնելը լուրջ հարված էր, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- պարզաբանել է «Թալգրիգի» տնօրենը: Ահա թե ինչպես են օտար բանկերը թալանում ՀՀ քաղաքացիներին. ՎՏԲ-ն նաև հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Թալգրիգի», հավելել է թերթը:

Նմանատիպ նյութեր