4412 դիտում
07:43 21-07-2015
Թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դադարեցրել է գործունեությունը. «Ժողովուրդ»
«Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում», գրում է «Ժողովուրդ»-ը:
««Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը ասել է, որ այլևս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- հավելել է Աբահարմյանը, գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»