211652_close_icon
views-count1356 դիտում article-date 18:12 23-09-2021

Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բացվեց նորոգված ու կահավորված վերականգնողական բաժանմունքը

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կայացավ «Sante՛ Armenie՛» (առողջություն Հայաստանին) նախաձեռնության կողմից նորոգված և կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումը։
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցի վերականգնողական նյարդաբանական բաժանմունքի ղեկավար նյարդաբան Կարինե Շահբազյանը նշեց, որ իրենց նախաձեռնության շնորհիվ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները և առհասարակ զինհաշմանդամները կկարողանան նոր սարքավորումներով հագեցած վերականգնողական բուժում ստանալ։

«Մենք այդ ժամանակ նկատեցինք, որ վերականգնողական բուժումը Հայաստանում բավականին թույլ էր, և անմիջապես որոշեցինք մեր առաքելությունն ուղղել այդ ուղղությամբ։ Այստեղ ստեղծել ենք այնպիսի վերականգնողական համակարգ, որը համապատասխանում է այժմյան գիտական մեթոդներին։ «Sante՛ Armenie՛»-ն ֆինանսավորում է 2 կինեզոթերապևտի, ովքեր ստացել են ֆրանսիական կրթություն և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են աշխատելու։ Սարքավորումների մեծ մասը Իտալիայից և Ֆրանսիայից են, մի մասն էլ հայկական արտադրության են։ Մոտակա օրերին դրանք արդեն կտեղադրվեն բաժանմունքում»,- նշեց Շահբազյանը և հավելեց, որ վերականգնողական բուժումն առաջին հերթին ֆիզիկական բուժում է։

Նրա խոսքով՝ բժիշկները նաև վերապատրաստման կուրսեր են անցնելու Փարիզում։ Սարքավորումները նախատեսված են լինելու կինեզոթերապիայի, հոդային, գանգուղեղային վնասվածքների, շարժիչ ապարատի, հավասարակշռության համար և այլն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր