2219 դիտում
11:06 23-09-2021
«Գունագեղ» միջոցառման ծախսերի մասին հարցերը շարունակում են մնալ անպատասխան. «168 ժամ»
Հակառակ պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների բողոքի բազմաթիվ միջոցառումների՝ սգացող երկրում փաշինյանական ձևակերպմամբ՝ «գունագեղ» միջոցառումն իրականություն դարձավ:
Այս շոուն, ինչպես և սպասելի էր, իշխանական ու իշխանամերձ շրջանակները շտապեցին որակել զուսպ և ճաշակով՝ այդպես էլ չանդրադառնալով միջոցառման «անզուսպ» ծախսերին: Նկատենք՝ մինչև օրս ո՛չ կառավարությունը, ո՛չ կազմակերպիչ ընկերությունը չեն հրապարակել նաև միջոցառման կոնկրետ ֆինանսավորման աղբյուրները: Բայց ծախսերի ու աղբյուրների մասին տեղեկություններ, լրատվամիջոցներում, այդուհանդերձ, հայտնվեցին՝ մասնավորապես, որ բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, և, որ «գունագեղ տոնակատարության» լուսային շոուի դրոնների 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար:
Նկատենք՝ դեռ օրեր առաջ մեր ճշգրտող հարցերին ի պատասխան՝ «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավար Աշոտ Առաքելյանը հորդորել էր հարցերն ուղարկել «մեյլով»:
Սեպտեմբերի 15-ին 168.am-ը Աշոտ Առաքելյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր՝ որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջացառման համար, հաստատո՞ւմ են տեղեկությունները, թե պետական բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ, ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, թե մտերիմ հարաբերությունների ունի ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, արդյո՞ք «Դոմինո փրոդա՞քշն»-ն է նկարահանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական հոլովակները, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, արդյո՞ք իր ղեկավարած ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է իրականացնում ՀՀ հիմնի նոր տեսահոլովակի նկարահանումները, և, թե ինչ արձագանքներ ունի այն հավաստիացումներին, թե նոր տեսահոլովակից հանվում են Արցախի կադրերը:
Պատասխանները չստացանք:
Այսօր որոշեցինք «Դոմինո փրոդաքշն» կազմակերպության ղեկավարից ևս մեկ անգամ հետաքրքրվել, թե ի՞նչ ծախսեր են արվել «գունագեղ» շոուի համար: Մեր հարցերը, սակայն, նյարդայնացրին Աշոտ Առաքելյանին, և նա խնդրեց այլևս չզանգահարել իր հեռախոսահամարին:
Նա սուտ որակեց տեղեկությունները, թե դրոնների վարձակալության 10 րոպեն արժեցել է 110.000 ԱՄՆ դոլար, բայց նաև չներկայացրեց իրական թիվը: Առհասարակ միջոցառման ծախսերի մասին մեր հարցերը ևս մնացին անպատասխան.
– Ինչքա՞ն է ծախսվել. արդեն միջոցառումն ավարտվել է, դուք ունե՞ք հաշվարկներ:
– Մենք ունենք հաշվարկներ, ձեզ էլ չենք տրամադրում:
– Կառավարությունը մասնակցե՞լ է միջոցառման կազմակերպման ծախսերին:
– Ես Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել. անգամ էդ հիասքանչ միջոցառումից հետո, սաղ արձագանքներից հետո, դուք էլի մանիպուլյատիվ ինչ-որ հարցեր եք տալիս:
– Բայց հետաքրքրում է, եթե կառավարության կողմից է տրամադրվել այդ գումարը, քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու: Ես Ձեզ գրավոր հարցում էի ուղարկել. դուք հրապարակային գործունեություն եք ծավալում:
– Ուղարկեք նորից գրավոր հարցում, եթե հարմար տեսնենք, կպատասխանենք:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1790 դիտում
09:27 22-10-2021
Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց․ «Ժողովուրդ»
2969 դիտում
10:52 29-02-2020
12 տարի անց. «Մարտի 1-ի» գլխավոր հարցերը մնում են անպատասխան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»