1793 դիտում
09:27 22-10-2021
Գունագեղ միջոցառման հետևանքները. ինչու քովիդը սրընթաց աճեց․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի ահագնացմանը:
Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից պատասխանել են, որ համարակի թվերի աճ ոչ թե սեպտեմբերի 21-ից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, այլ սեպտեմբերի մեկից հետո է գրանցվել, երբ ուսումնական հաստատություններում սկսվել են դասերը:
Կառավարությանը հորդորելու ու միջոցառման ժամանակ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ նախարարությունը լղոզված պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուն ոչ թե իրենք, այլ ուժային կառույցներն են:
Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ վիրուսի տարածման աճ դեռեւս սեպտեմբերին են նկատել, բայց, ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, ռիսկ չեն արել դիմել կառավարության վերին էշելոնի ներկայացուցիչներին՝ հորդորելով հրաժարվել տարատեսակ միջոցառումներից, որոնք կարող են նպաստել վիրուսի տարածմանը:
Եվ այսօր երկրում ունենք վարակի տարածման ահագնացող տեմպեր, եւ մինչ օրս 5.700 մահ է արձանագրել նախարարությունը: Պարզվում է՝ այս թիվը չի ներառում տանը մահացած քաղաքացիների դեպքերը: Եթե դրան գումարենք 650-700 մահացածներին մինչ օրս, ապա պատկերն առավել սահմռկեցուցիչ է դառնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2219 դիտում
11:06 23-09-2021
«Գունագեղ» միջոցառման ծախսերի մասին հարցերը շարունակում են մնալ անպատասխան. «168 ժամ»
1824 դիտում
09:53 01-04-2014
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են. Ժողովուրդ
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»