Լա Լիգան և Հարոյանը շնորհավորել են Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանական Լա Լիգայի մամուլի ծառայությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան!»,- հայերենով գրված է Լա Լիգայի հաղորդագրության մեջ, իսկ «Կադիսի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մրցաշարի մամուլի ծառայության պատրաստած կարճ տեսանյութում ասում է՝ «Տոնդ շնորհավո՛ր, Հայաստան!»։