211652_close_icon

Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը նշվեց նաև Շիրակի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13125 դիտում article-date 09:54 23-09-2018
Երկրապահ կամավորների Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչներն ու պատանի երկրապահներն Անկախության տոնի առիթով այցելել են Շիրակի եղբայրական պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան ազատամարտի եւ ապրիլյան քառօրյայի զոհերը: Որպես հարգանքի տուրք, ծաղիկներ են դրվել նրանց շիրիմներին:Կյանքի ու արյան գնով ձեռք բերված անկախությունը 27 տարեկան է :Այն իր հետ բերեց մի շարք խոչընդոտներ, եղան նաեւ բացթողումներ, սակայն ձեռքբերումներն անզեն աչքով էլ տեսանելի են, -ասել է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը եւ ավելացրել, որ դրանք պետք է պատվով փոխանցել մեր սերունդներին: Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առիթով Շիրակի մարզպետի եւ Գյումրու համայնքապետի կողմից հանձնվել են պարգեւներ: Պատվոգրերի են արժանացել Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զինվորականներ, մարզիկներ, մարզիչներ, բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ, մշակույթի գործիչներ ու մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հնչել է միասնական աղոթք: Միջոցառումը եզրափակել է զինվորական նվագախումբ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+

Նմանատիպ նյութեր