62688 դիտում
11:16 19-09-2021
Քեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Դողս գյուղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արտակ Գրիգորյանին նվիրված «Ծնունդից անմահություն» խորագրով միջոցառում-հերոսապատումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Դողս գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, նույն գյուղում ծնված Արտակ Գրիգորյանին նվիրված հուշ-երեկո:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կրում էր «Ծնունդից անմահություն» խորագիրը, որը փոքրիկ միջոցառում-հերոսապատում էր՝ նվիրած հերոսին, որին ներկա էին նաև հանրապետության տարբեր մարզերից ժամանած հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես նահատակվել էին 44-օրյա պատերազմում:
Գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած հուշ-երեկոյի ժամանակ ամեն անգամ հնչում էր. «Ձեզ բացակա չենք դնի, ձեր կյանքով դուք մեզ կյանք տվեցիք: Արտակի ու նրա նման առյուծածին զինվոր տղերք ապացուցեցին, որ իրենք այդ պատերազմում չեն պարտվել: Իրենք հաղթել են ու այդ հաղթանակը ամրագրել են իրենց արյամբ»,-ասում էին մասնակիցները:
Հուշ-երեկոյի ժամանակ իրենց կենդանի երգուպարով ու ասմունքով մասնակիցները հուզեցին առանց այն էլ հպարտության արցունքներով պատված հերոսների մայրերին: Մայրեր, որոնք ճիշտ է, վշտի ու ցավի մեջ էին, սակայն բաց ճակատով ի լուր աշխարհի կարող են հայտարարել, որ իրենք հերոսածին մայրեր են:
Միջոցառման ժամանակ աղջիկներից ամեն մեկը ներկա գտնվող հերոսների մայրերին փոխանցեց նրանց հերոս որդիների լուսանկարները:
Արտակ Սեյրանի Գրիգորյանը ծնվել է 2002 թ. հունվարի 28-ին՝ Էջմիածնի շրջանի` Դողս գյուղում։ 2020 թ. ավարտել է Դողսի միջնակարգ դպրոցը, հուլիսի 30-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Մեղրիի` Ագարակ զորամասում։
Հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Իշխանաձոր, եղել է URAL-ի վարորդ, հրետանավոր։ Կռվել է` Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում։
Արտակը շատ էր սիրում իր հայրենի Դողսը: Երբ գնացել էր Իշխանաձոր, զանգում ասում էր` «Մամ, գյուղիցս հետո մենակ էս գյուղն եմ սկսել սիրել»:
Ընկել է իր ՍԻՐԵԼԻ ԻՇԽԱՆԱՁՈՐԻ համար մղվող կռվում հոկտեմբերի 18-ի երեկոյան։ ԱԹՍ-ի հարվածը խլեց 5 հերոսների կյանքը։
Դեկտեմբերի 19-ին գտնվել է աճյունը։ Հուղարկավորությունը կայացել է փետրվարի 9-ին։
Արտակը ազնիվ, բարի, կամեցող տղա էր, բոլորն էին սիրում իրեն, անավարտ մնացին երազանքներ, նպատակներ, հիշողություններ դարձան, կոտրվեց, փշրվավ, անէացավ
Բանակի օրը ծնվեցիր ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Հավերժ զինվոր, ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 403+
403+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)