211652_close_icon
views-count40019 դիտում article-date 18:34 24-11-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. ՌԴ քաղաքացին Tօyօta Corolla-ով պարեկային ծառայության գնդի դիմաց՝ 4 պարեկային ծառայողի ավտոմեքենաների ջարդի հեղինակ. Tօyօta-ն կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Իգոր Տոլմաչովը Շոպրոնի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի դիմաց, իր վարած Tօyօta Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Corsa-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված Lada Kalina-ին, Lada Kalina-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Nissan Tiida-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ Toyota Corolla-ն կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Վլադիմիր Ալավերդյանը։

Toyota Corolla-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կայանված ու վթարված բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողներ են։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր