211652_close_icon
views-count6541 դիտում article-date 14:50 18-09-2021

Զարուհի Փոստանջյան. «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են». aravot.am

aravot.am-ը գրում է. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երկրորդ դատական նիստը:

Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2 մլն. դրամ փոխհատուցում:

Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ հայցվոր կողմի հետ: «Այս պահի դրությամբ դատարանը պետք է քննության առարկա դարձնի երկու կողմերի ներկայացրած ապացույցները, թե ինչի վրա են հիմնավորում իրենց փաստարկները եւ դիրքորոշումները: Մենք ներկայացրել ենք բավականին ծանրակշիռ ապացույցներ: Այն, ինչ ես ասել եմ, դա նաեւ հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են: Մեր փաստարկները դրա վրա են հիմնված: Իսկ նրանք՝ դեռ չգիտեմ, թե ինչ են ներկայացնելու կամ չներկայացնելու»,-նիստից առաջ Aravot.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր