1324 դիտում
13:36 18-09-2021
ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել
Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ֆրանսիայի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար Փարիզ կանչելու որոշման ֆոնին:
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝ Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ հայտնել է Փրայսը:
«Ֆրանսիան կենսական կարևոր գործընկեր է և մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ասել է Փրայսը:
Նա նշել է, որ կա մտադրություն առաջիկա օրերի ընթացքում քննարկելու հարցը բարձրագույն մակարդակով, այդ թվում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:
Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:

Նմանատիպ նյութեր
2247 դիտում
19:15 09-12-2020
«Իստանբուլի» մարզիչը, որին անվանել էին «սև», ռումինացի մրցավարներին անվանել է «գնչուներ»
1270 դիտում
12:08 06-02-2014
ԱՄՆ-ը սպառնում է Ֆրանսիային պատժամիջոցներով, եթե վերջինս կոմերցիոն գործարքներ կնքի Իրանի հետ