211652_close_icon

ԱՄՆ-ը սպառնում է Ֆրանսիային պատժամիջոցներով, եթե վերջինս կոմերցիոն գործարքներ կնքի Իրանի հետ

views-count1732 դիտում article-date 12:08 06-02-2014
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սպառնացել է ֆրանսիական մի շարք ընկերությունների դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառել, եթե վերջիններս կոմերցիոն գործարքների մեջ մտնեն Իրանի հետ: Այս մասին Քերին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ ունեցած հեռախոսային զրույցում: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ֆրանսիայի 100 խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ ժամանել էին Թեհրան, որտեղ բանակցություններ էին վարել Իրանի կոմերցիոն գործարքներ կնքելու շուրջ:

Նմանատիպ նյութեր