211652_close_icon
views-count1534 դիտում article-date 22:42 17-09-2021

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն,
դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների
արտադրություն և այլն։

Քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։

Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիվանդանոցային պարագաների արտադրութան, կաթիլային ոռոգման սարքերի և այլ բնագավառների համատեղ ձեռնարկություններ հիմնել, ակտիվացնել արտահանումը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը գոհունակությամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալվող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պետք է աջակցել նաև Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտվելու արտոնություն, ինչը շահեկան կարող է լինել
տարածաշրջանային հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Սպահանից ժամանած պատվիրակության անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթավորման առավել հստակեցման կարևորությունը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների, որոնց առնչությամբ Ներսես Կարամանուկյանը խոստացավ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։

Հանդիպմանը հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ ձևաչափով անմիջական շփումները, տեղի ունեցավ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։

ՀԱԳՄ լրատվական ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր