1616 դիտում
22:35 16-09-2021
«Նորամուծությունը չի բխում արդարադատության շահերից». aravot.am
aravot.am-ը գրում է. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ նախագահ Ա. Սարգսյանի որոշմամբ՝ ապրիլի 12-ին ուղարկվել ՍԴ՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կգտնի, սակայն մինչեւ այդ դատական իշխանությունը բարձրաձայնում է հիշյալ օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների, ինչպես նաեւ արդեն իսկ ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք փոփոխությունների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրույցել ենք Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, վերջին տարիներին դատական համակարգը կարծես թե թիրախավորվել է, «վիրահատական» ճանապարհով փորձ է կատարվում վերականգնել հանրության վստահությունն առ արդարադատություն իրականացնող դատավորների նկատմամբ: Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը:
– Ես համոզված եմ, որ քաղաքացիները դատարաններին վստահում են, մեղմ ասած, ոչ պակաս՝ քան իրավապահ ցանկացած մարմնի կամ, օրինակ, առողջապահական համակարգին: Այսքան ժամանակ չեմ տեսել ու դժվար էլ լինի ճշգրիտ սոցիալական հարցման արդյունքներ, որն արտացոլի քաղաքացու օբյեկտիվ վստահությունը դատարանների նկատմամբ:
Այլ հարց է, որ գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք են դժգոհում դատարաններից:
Իմ կարծիքով, եթե դժգոհ են, ապա այդ փաստն իսկ վկայում է կայացած դատական համակարգի մասին: Այն երկրում, ուր գործադիրն ու իրավապահները գոհունակությամբ խոսեն դատարանների մասին, ապա կարելի կլինի արձանագրել, որ այդտեղ դատական իշխանություն, դատավորների անկախություն չկա. Հնարավոր չէ լինի իրավիճակ, երբ դատարանները լինեն անկախ, ոչ բոլոր հարցերում համաձայնեն իշխանությունների հետ ու վերջիններս անկեղծ գոհունակությամբ արտահայտվեն:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
1388 դիտում
10:43 28-01-2014
Լարվածությունը հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
712 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը