211652_close_icon
views-count1896 դիտում article-date 20:56 16-09-2021

Ոստիկանության օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համատեղ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 15-ին Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 49-ամյա Կարո Պ.-ն, որը 2011 թ. ապրիլի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Կարո Պ.-ն փոխանցվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր