211652_close_icon

Որոշ թափթփուկներ ու 5-րդ շարասյան սպասարկողներ երևի ստացել են հերթական գրանտը և կրկին փորձում են թիրախավորել ինքնիշխանության վերջին տարիները պահպանողին. Բադեն-բադենից եկեք մի խոսեք, ձեր տերն անգամ մնաց քֆուրի տակ

views-count2793 դիտում article-date 14:58 16-09-2021

Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջոմ գրել է. «Օտարերկրյա գրանտներով սնվող որոշ անբարոյականներ, կամ ասենք օտար մարմինների անկանոն շարժումներից ձևավորվածներ տարածում են հերթական սուտը, թե իբրև «2016 թվականի ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը մեկնել է Բադեն Բադեն»:

Այս երկու լուսանկարները արվել են 2016 թվականի ապրիլի 5-ին և 6-ին, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային հանրապետություն:

Սերժ Սարգսյանը, ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները:

«Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարևորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր»,-ասել է Նախագահ Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահներին է վստահված ԼՂ խնդրի կարգավորումը՝ ակնկալիքները մեծ են հենց ԵԱՀԿ-ից:

Նախագահը նշել է, որ ակնկալվում են խաղաղությանն ուղղված գործնական քայլեր, իսկ 1994թ. զինադադարի ռեժիմի վերականգնումից հետո` այն խստորեն պահպանելուն միտված մեխանիզմների կիրառում» հատված Սերժ Սարգսյանի խոսքից:

ՀԳ որոշ թափթփուկներ ու 5-րդ շարասյան սպասարկողներ երևի թե ստացել են հերթական գրանտը և կրկին փորձում են թիրախավորել ինքնիշխանության վերջին տարիները պահպանողին:

Հ Գ Գ Բադեն-բադենից եկեք մի խոսեք, ձեր տերն անգամ մնաց քֆուրի տակ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր