211652_close_icon
views-count1378 դիտում article-date 10:33 16-09-2021

Վարչապետ Փաշինյանը Տաջիկստանի նախագահ Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։                     

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Նույն օրը նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպում։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

Նմանատիպ նյութեր