2268 դիտում
21:03 20-11-2019
Արցախի ԱԺ պատգամավորը Եվրախորհրդարանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նոյեմբերի 20-ին Երևանում հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: «Մենք մշտապես ուշադիր հետևում ենք քաղաքական դաշտում ձեր ունեցած հաջողություններին և ուրախ ենք, որ, չնայած օբյեկտիվ խնդիրներին, Արցախի համար կարևոր պատուհան եք բացում դեպի Եվրոպա: Մեր ժողովուրդն ունի քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար դասվելու բոլոր իրավունքները, և այս իմաստով յուրաքանչյուր սահմանափակում անընդունելի է մեր կուսակցության համար»,- նշել է Հյուսնունցը:
Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:
«Ադրբանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու, որպեսզի Արցախի նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը վերացվի: Ես և իմ կուսակցական գործընկերները բարձր ենք գնահատում Արցախի ժողովրդի արդարացի պահանջները և այս հարցում Ձեր քաղաքական ուժի դերը շատ մեծ է: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ համագործակցությունը խորացնելու հարցում»,- նշել է Բերգը և ներողություն խնդրել այս անգամ Արցախ չայցելելու համար:
Նշենք, որ Ռ. Հյուսնունցը և Լ.Պ. Բերգը միասին այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
20:00 02-05-2017
Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
11731 դիտում
18:02 23-07-2018
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել