211652_close_icon
views-count1443 դիտում article-date 15:09 15-09-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.10-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11.20-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Նորաբաց-Դարակերտ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.50-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 22-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր