211652_close_icon
views-count21168 դիտում article-date 20:00 13-09-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են BMW-ն ու Opel-ը. 8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Համլետ Թումանյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Հռիփսիմե Փիլիփոսյանի վարած BMW մակնիշի  ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թումանյանի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 8-ամյա Դանիել Ա.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է  «Աշտարակ » բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր