Սերխիո Բուսկետս. Մեսիի հեռանալը ցնցեց մեզ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գնահատել է թիմի շանսերը Չեմպիոնների լիգայում՝ առանց ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսիի:
«Մենք բոլորս շոկի մեջ էինք, երբ նա հեռացավ՝ իմանալով. թե Լեոն ինչ նշանակություն ուներ «Բարսելոնայի» և անձամբ իմ համար: Սա դժվար էր մարսել, բայց հիմա մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը: Մենք հիմա անում ենք դա և պետք է սովորենք խաղալ առանց Լեոյի:
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: «Չելսին» նախորդ մրցաշրջանում ֆավորիտների թվում չէր, բայց նրանք նվաճեցին տիտղոսը:
Շատ կարևոր է, որ մենք խաղում ենք որպես թիմ, ինչն ամենակարևորն է հիմա: Մենք հասկանում ենք, որ մեր հետ չէ Լեոն և նրա անհատական տաղանդը, բայց մենք պարտավոր ենք հաղթահարել սա:
Մենք գիտենք, որ շատ բարդ է լինելու, բայց մենք ամբիցիոզ թիմ ենք, այնպես որ, կարող ենք շատ հեռուն գնալ», ասել է Բուսկետսը: