Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուի հեռանալը մեր վրա չազդեց. Մեսիի դեպքում այլ կլիներ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալի» «Յուվենտուս» գրեթե չազդեց Իսպանիայի առաջնության վրա:
«Ռոնալդուի հեռանալը, թեպետ տխրեցրեց «Ռեալին», մեր վրա գործնականում զրոյական ազդեցություն թողեց, քանի որ Լա Լիգան տարիներով պատրաստվել էր նրան, որ նրա ապրանքանիշը բարձր էր կոնկրետ ֆուտբոլիստներից:
Սակայն Մեսիի դեպքում այլ պատմություն է: Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է: Մեր բախտը բերել է, որ նա միայն մեր լիգայում է խաղացել: Կարծում եմ, Մեսիի հեռանալը նկատելի կլիներ: Հատկապես այլ առաջնություն տեղափոխվելու դեպքում:
Լիոնելը իսպանական ֆուտբոլիԼա Լիգայի սրբապատկերն է, և ես նրան կխնդրեի կարիերան ավարտել մեր առաջնությունում:
Մեսիի հեռանալը աղետ չէր դառնա, քանի որ մենք հեռուստատեսային պայմանագրերը բոլոր դեպքերում ենք կնքելու: Սակայն գլխավորը այն արժեքն է, որ նա տալիս է լիգային», ասել է Տեբասը: