Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը
Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։