211652_close_icon

ԱՊՀ խաղեր. Հայաստանն այս պահին ունի 13 մեդալ

views-count1732 դիտում article-date 13:52 12-09-2021

Կազանում անցկացվող ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանի հավաքականից նախավերջին օրը ելույթ ունեցան բադմինտոնիստները, կարատեիստները և սեղանի թենիսիստները:

Ինչպես տեղակացնում է armsport.am-ը, կարատե մարզաձևում Հայաստանի թիմը ներկայացուցչական էր՝ 4 մարզիկ, սակայն պատվո հարթակին կանգնեց միայն 60 կգ քաշային Գեղամ Նիկողոսյանը, որը բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց ռուս Գեորգի Բուրցևին: Ցավոք, իրենց ելույթներն առանց մեդալ ավարտեցին բադմինտոնիստները, իսկ սեղանի թենիս մարզաձևի միակ մեդալը մեր մարզիկները նվաճել էին նախօրեին:

Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ: Պայքարի մեջ մնացել է միայն գեղարվեստական մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կազանում ընթացող ԱՊՀ առաջին խաղերում ներկայացված էր 54 մարզիկով:

Նմանատիպ նյութեր