211652_close_icon
views-count1572 դիտում article-date 11:56 11-09-2021

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Մակունցը ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր