1765 դիտում
09:46 11-09-2021
Աղմկահարույց փոփոխությունների փաթեթը կընդգրկվի օրակարգում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերևս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռևս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․
«Այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն ԶԼՄ-ների մասին օրենքով նախատեսված տվյալները կամ չնույնականացվող աղբյուրներ են, բացառությամբ․․․ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է․․․ հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության ․․․ բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն է, և դա տարածելիս կատարվել է հղում այդ աղբյուրին»։
Նախագիծն այլ սահմանափակումներ էլ է առաջարկում՝ լրատվամիջոցների ֆինանսական և այլ հարցերի հետ կապված։ Մինչդեռ անանուն աղբյուրների արգելումը վերադարձ է սովետական ժուռնալիստիկային և միջազգային բոլոր կոնվենցիաների կոպիտ ոտնահարում, որն անարձագանք չի մնա միջազգայինների կողմից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1582 դիտում
10:05 05-03-2020
Վեթինգի փաթեթը կրկին օրակարգում է. «դարձի բերելու» գործն արագ ընթացք կստանա․ «Ժողովուրդ»
720 դիտում
18:48 03-12-2014
Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը
6856 դիտում
14:44 10-11-2017
Կառավարությունում քննարկվել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Այս բաժնից
451 դիտում
07:52 30-04-2024
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
604 դիտում
07:31 30-04-2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
430 դիտում
07:18 30-04-2024
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»