1050 դիտում
18:48 03-12-2014
Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ. գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը
2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանն ընդառաջ Ֆինանսների
նախարարության նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել գործարարների հետ: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ
Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ
օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին»
ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող
իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաեւ «Ավելացված
արժեքի հարկի» եւ «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի
ներդրման հետ: Ըստ Վախթանգ Միրումյանի, մշակվել է նաեւ անուղղակի հարկերի գծով պարտավորությունների
հաշվարկման առանձնահատկությունների մասին նախագիծ, որով սահմանվում է ներմուծման հայտարարագրի փոխարինումը
հարկայինով: Զգալի փոփոխություններ են նախատեսվում նաեւ ժամկետների առումով. «Նոր ընթացակարգով մաքսային
վճարները կհաշվարկվեն եւ կվճարվեն ոչ թե տասնօրյա ժամկետում, այլ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը»:
Փոխնախարարի խոսքով` երրորդ երկրի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասով եւս խնդիրներ չկան: Գործարարները դրական են
արձագանքել նախատեսվող փոփոխություններին` դրանք համարելով դաշտի պազեցմանն ուղղված նշանակալի քայլ:
Նմանատիպ նյութեր
7105 դիտում
14:44 10-11-2017
Կառավարությունում քննարկվել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Այս բաժնից
865 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
775 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը