211652_close_icon
views-count1981 դիտում article-date 15:40 10-09-2021

Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: 

Փոխվարչապետը նշում է, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն ՀՀ դրամ։

«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959 թ., երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թ., որով խնդիրները, սակայն, չեն լուծվել։ Մեծ խնդիրներ էին առաջանում հատկապես ձմռանը, երբ ջեռուցման առկայությամբ անգամ հնարավոր չէր լինում տաքացնել դասասենյակները: Դպրոցը չուներ միջոցառումների սրահ, լաբորատորիաներ, իսկ մարզադահլիճը վերջին տարիներին հնարավոր չէր շահագործել»,- գրել է Պապիկյանը:

Փոխվարչապետի խոսքով` վերակառուցվող դպրոցը վերջնականապես կլուծի այս խնդիրները, շենքում կլինեն լաբորատորիաներ, հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։

«Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։ Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է 2022թ.»,- գրել է Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր