1531 դիտում
17:08 27-08-2020
Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը․ ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռևս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաև երկրորդ մասնաշենքը: Երկու մասնաշենքերն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահլիճը համարվել էր երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաև կոյուղաջրերը, որոնք հարևան շենքերից անարգել լցվում էին նկուղ: Տարիների ընթացքում դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել դպրոցը` հատկապես հաշվի առնելով սեյսմիկ անկայունության վտանգները: Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո այդ թիվը կանցնի 1000-ից:
Ինչպես այս ծրագրով կառուցվող, կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
Վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 91 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
15:22 25-08-2020
Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը ՀՏԶՀ
2805 դիտում
17:59 22-07-2020
Եղեգնաձորում 2 մանկապարտեզ է վերակառուցվում. ՀՏԶՀ
1273 դիտում
14:35 01-02-2021
Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
505 դիտում
19:04 21-11-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
679 դիտում
18:38 21-11-2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ
493 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը