1610 դիտում
15:22 25-08-2020
Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները: Տեղեկացնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։
Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:
Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1528 դիտում
17:08 27-08-2020
Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը․ ՀՏԶՀ
2805 դիտում
17:59 22-07-2020
Եղեգնաձորում 2 մանկապարտեզ է վերակառուցվում. ՀՏԶՀ
1270 դիտում
14:35 01-02-2021
Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
18:38 21-11-2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ
490 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
514 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը