1273 դիտում
14:35 01-02-2021
Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով սկսվել են Երևանի 111-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
Դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման. որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։
Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։ Նախատեսված է կրթօջախը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Ինչպես սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր շենքերն, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի` մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում։
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 1 միլիարդ 436,5 միլիոն դրամ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
Նույն ծրագրով այս պահին իրականացվում են ևս 12 դպրոցների շինարարական աշխատանքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
15:22 25-08-2020
Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը ՀՏԶՀ
1528 դիտում
17:08 27-08-2020
Վերակառուցվում է Երևանի 6-րդ դպրոցը․ ՀՏԶՀ
1981 դիտում
15:40 10-09-2021
Վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը
Այս բաժնից
505 դիտում
19:04 21-11-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
679 դիտում
18:38 21-11-2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ
493 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը