211652_close_icon
views-count33246 դիտում article-date 23:12 09-09-2021

«Սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի». Դավիթ Բաբայան. aravot.am

 «Կարելի է հասկանալ, որ այդ կինը բարդ իրավիճակում է, սոցիալական խնդիրներ ունի, միգուցե որոշ կառույցներ թերացել են, բայց սա չի արդարացնում նրա պահվածքը` գնալ ու թուրքին եւ ադրբեջանցուն հանձնվելը:

Սա համարում եմ աննորմալ պահվածք, ով ինչ ուզում է ասի: Ի՞նչ է սա նշանակում` այդ կինը պատրաստ է իր երեխաներով ապրել ադրբեջանցիների հե՞տ, մոռանալ 5 հազար զոհերի՞ն, սա ի՞նչ արժեհամակարգ է»,- այսօր, Aravot.am-ի եւ «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունների կողմից ընթացք չտրվեց Իզաուրա Բադալյանի՝ տուն վերադառնալու ցանկությանն, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը սահմանում է ներքին տեղափոխվածների իրենց բնակավայրերը վերադառնալու իրենց սեփականությանը տիրապետելու իրավունքը:

Հիշեցնենք, Շուշիի նախկին բնակիչ կինն, օրերս, երեք երեխաների հետ, փորձ էր արել վերադառնալ Շուշիի իր բնակարան՝ դժգոհելով Ստեփանակերտում իր ընտանիքի նկատմամբ ցուցաբերված անուշադրությունից:

Ռուս խաղաղապահները կնոջը եւ երեխաներին թույլ չէին տվել սահմանը հատել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր